Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նիկոլ Փաշինյանը դիմել է իր կողմնակիցներին

Նիկոլ Փաշինյանը դիմել է իր կողմնակիցներին
18.11.2020 | 21:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին խնդրեց դադարեցնել հավաքը կառավարության շենքի մոտ:

«Ես գիտեմ, որ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնք ըստ անհրաժեշտության կգան հրապարակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Խոնարհվում եմ այն տղերքի առաջ, որոնք առաջնագծից են, խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, ծնողների առաջ: Խնդրում եմ՝ մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց խնդրում եմ հավաքը դադարեցրեք: Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ», - ասել է նա:

Դիտվել է՝ 4680

Մեկնաբանություններ